Լրահոս

05.06.2012 10:48


Բրյուս Ուիլիսը զգացել է ռուսական ՕՄՕՆ-ի մահակների «համը»

Բրյուս  Ուիլիսը զգացել է ռուսական ՕՄՕՆ-ի մահակների «համը»

Աշխարհահռչակ կինոդերասան Բրյուս Ուիլիսը Ռուսաստանում ընկել է ՕՄՕՆ–ի մահակների հարվածների տակ։ Դեպքը, սակայն, նախատեսված է եղել նկարահանվող նոր ֆիլմի («Կռու պոպոք»–5) սցենարով։ Ըստ սյուժեի՝ Ջոն Մաքլեյնը (Բրյուս Ուիլիսի հերոսը), ժամանում է Ռուսաստան, որպեսզի ազատի ռուսական մաֆիայի հետ կապված ու դրա հետևանքով բանտում հայտնված իր հարազատ որդուն։

Հետաքրքրական է, որ ըստ սցենարի՝ այդ դեպքերը տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնությունում ծայր առած ժողովրդական ընդվզումների համապատկերին։ Ըստ երևույթին, Մոսկվայում հետընտրական փուլում տեղի ունեցած հանրահավաքները մեծապես ոգեշնչել են ֆիլմի  ռեժիսոր Ջոն Մուրին։

Այս խորագրի վերջին նյութերը